Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները;
Նշվում է, որ հացահատիկն ընդհանուր 1746 տոննա քաշով է։
ԶԼՄ-ները հիշեցրել են, որ մինչ այս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 285 վագոն հացահատիկ, մոտ 19 900 տոննա ընդհանուր ծավալով։
2025-ի վերջին Հայաստանն Ադրբեջանի տարածքով սկսկել էր հացահատիկ ու վառելիք ներմուծել։ Պապոյանը դեկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ ադրբեջանական նավթամթերքով 22 երկաթուղային վագոն է ժամանել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի առաջին երկաթուղային փոխադրումն իրականացվել էր դեկտեմբերի 23-ին, ավելի վաղ ղազախական ցորեն էր ներմուծվել ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով։
Կարդացեք նաև՝
