https://arm.sputniknews.ru/20260201/anglereni-dimvordnery-karvogh-en-lracucich-qnnutjun-handznel-testerum-skhalner-en-eghel-98284781.html
Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
Sputnik Արմենիա
Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը: 01.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-01T10:25+0400
2026-02-01T10:25+0400
2026-02-01T10:30+0400
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն)
քննություն
թեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98284614_0:82:1041:667_1920x0_80_0_0_ea987453c35753a64374fb3ee51fb171.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների մասին։Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/01/98284614_0:0:1041:780_1920x0_80_0_0_ed6edb49bda597174edb897227ffdce0.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), քննություն, թեստ
գթկ (գնահատման և թեստավորման կենտրոն), քննություն, թեստ
10:25 01.02.2026 (Թարմացված է: 10:30 01.02.2026)
Բաժանորդագրվել
Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Օտար լեզուների միասնական քննության ժամանակ մի քանի քննական կենտրոնում տպագրական սխալ է հայտնաբերվել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հունվարի 31-ին 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում 53 քննական կենտրոններում ավելի քան 7 հազար դիմորդ (հայտագրվել է 7 321 –խմբ.) քննություն է հանձնել «Օտար լեզուներ» առարկայից։ Սոցցանցերում բազմաթիվ ծնողներ ու դիմորդներ հայտնել են քննական թեստերում սխալների մասին։
«Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին բաժանվել են ճշգրտված տարբերակների պատճենները։ 2-րդ և 4-րդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել` 30֊45 րոպե։ Խնդիրը հարթվել է: Կարճ ժամանակում նման ծավալի տպագրության դեպքում սխալներ, որքան էլ անցանկալի է, պատահում են։ Կարևորը` որ ժամանակին արձագանքեն և լուծում տան»,-գրել է ԳԹԿ մամուլի քարտուղարը։
Գրիգորյանը տեղեկացրել է, որ որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կազմակերպել անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել: Լրացուցիչ քննությանը 2-րդ կամ 4-րդ տարբերակ գրած դիմորդը կարող է մասնակցել, եթե համաձայնի չեղարկել այս քննության արդյունքը:
Քննության օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ։