Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է Բաքվի պատրաստակամությունը նպաստել տարածաշրջանում լարվածության կարգավորմանը, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Շաբաթ օրը Ալիևը զանգահարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին։
«Զրույցի ընթացքում վերահաստատվեց, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների վրա, և որ մեր ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական, էթնիկ և կրոնական կապեր։ Ալիևը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարեց Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ նպաստելու լարվածության կարգավորմանը և ընդգծեց, որ մեր երկիրը կողմնակից է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով», – ասվում է հայտարարության մեջ։