Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս կիրառեցին երիկրից չբացակայելու արգելք

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս կիրառեցին երիկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը։ Այդ մասին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Գործը կապված է Մասյացոտնի թեմի առաջնորդին  կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե մեղադրյալի կարգավիճակով։

Leave a Comment