Գյումրի-Սպիտակ ճանապարհի մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքները շարունակվում են

ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

17:38 31.01.2026


ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 31-ին՝ ժամը 17:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սիսիանի , Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։ Բքի […] …

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

16:14 31.01.2026


Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում բուք է։ Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի մարզերում տեղում է ձյուն։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ …

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է

15:48 31.01.2026


Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է

Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հունվարի 31-ին հաղորդում էր ստացվել 2009 թվականին ծնված Լաուրա Խնկիկյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է Մանթաշյան փողոցի բնակարաններից մեկում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: …

ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց

15:42 31.01.2026


ՄԻՊ աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց

Հունվարի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար անցկացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման վերաբերյալ վերապատրաստման դասընթաց: Դասընթացն իրականացվել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործարկվելով առաջին անգամ։ Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովման […] …

Leave a Comment