Պենտագոնը և Սպիտակ տունը Թրամփին ներկայացրել են Իրանի դեմ հնարավոր ռազմական հարվածների ծրագիր

Պենտագոնը և Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի վրա հարձակման ծրագիրը։ Փաստաթղթի մանրամասները բացահայտել է The Wall Street Journal (WSJ) թերթը։ «Թրամփին ներկայացվել է է Իրանի դեմ հնարավոր հարձակման տարբերակների մասին, որոնք մշակվել են Սպիտակ տան և Պենտագոնի կողմից», — նշվում է հոդվածում, հաղորդում է lenta.ru-ն

Ըստ հրապարակման՝ փաստաթղթում կա այսպես կոչված «մեծ ծրագիր», որը նախատեսում է հարվածներ Իրանի պետական հաստատությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օբյեկտների վրա։ Բացի այդ, ներկայացված են նաև ավելի սահմանափակ մասշտաբի հարձակման տարբերակներ, օրինակ՝ հարվածներ իշխանությունների խորհրդանշական թիրախներին, ինչը հնարավորություն է թողնում ուժեղացնել գործողությունները, եթե Իրանը չհամաձայնի Թրամփի առաջարկած գործարքին։

Ավելի վաղ Թրամփը Իրանի առջև ներկայացրել էր երեք պահանջ, որոնք վերաբերում են միջուկային ծրագրին և բալիստիկ հրթիռներին։ Մասնավորապես, նա կոչ էր արել Թեհրանին հրաժարվել ուրանի հարստացումից և ոչնչացնել արդեն առկա պաշարները։

Leave a Comment