Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի

https://arm.sputniknews.ru/20260131/hardzakman-depqum-irany-chi-sahmanapakvi-tsvovum-pataskhan-gvortsvoghutjamb-shamkhani-98279299.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bd7ce9104e18970154e2d2269a72c9c1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, ալի շամխանի

իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, ալի շամխանի

Բաժանորդագրվել

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը վստահեցրել է, որ Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին կհարվածի թշնամուն։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է հակառակորդին հակահարված տալ ոչ միայն ծովում, այլև ավելի լայն ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Իրանի շուրջ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին այս հայտարարությունն է արել երկրի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին:

«Մենք չենք սահմանափակվի հակառակորդի հետ միայն ծովում բախմամբ և պատրաստվել ենք գործողությունների ավելի մեծածավալ սցենարների», – պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:

Շամխանին ընդգծել է, որ Իրանին հայտնի է թշնամական ուժերի գործողության ծրագիրը, և Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին պատասխան հարված կհասցնի:

Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։

Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն

Leave a Comment