Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելի ռեժիմը և եվրոպական դերակատարները փորձել են անկարգություններ հրահրել և անհամաձայնություն սերմանել Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և եվրոպացի գործիչները փորձել են լարվածություն հրահրել և զինել որոշակի խմբերի՝ անմեղ մարդկանց ներքաշելով դրանցում։

Ըստ Իրանի նախագահի, Թրամփը բացահայտ և հրապարակայնորեն խրախուսել է բռնությունը՝ կոչ անելով զինված ապստամբներին գրավել կառավարական շենքերը և սպառնալով ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ բախման դեպքում։

«Վերջին փորձը ցույց է տվել, որ ոխերիմ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել, պառակտել Իրանը:

Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

95 դիտում

Leave a Comment