Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում գտնվող Հյուսիսային Կիվու նահանգում հանքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 227 մարդ։
Այս մասին Reuters-ը հղում է կատարել Լուբումբայի ապստամբների կողմից նշանակված նահանգապետի խոսնակ Կամբերե Մուիսային։
«Այս սողանքի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ հանքագործներ, երեխաներ և շուկայի առևտրականներ», – ասել է Մուիսան։ Նա հավելել է, որ որոշ մարդիկ փրկվել են վերջին րոպեին և ստացել են լուրջ վնասվածքներ:
Նահանգապետի խորհրդականը հայտարարել է, որ զոհերի թիվը հաստատվել է՝ առնվազն 227։ Զոհերի ճշգրիտ թիվը դեռևս պարզվում է։ Կոլտանի հանքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, արտադրում է աշխարհի կոլտանի հանքաքարի մոտ 15%-ը։