Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հունվարի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ Հանրապետության տարածքում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։