ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։
«Հիշեցնենք,որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»,- գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը լուծարվում է է Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը։