Սանտյագոյում հարձակվել են РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա. տուժել են լրագրողն ու օպերատորը

Բաժանորդագրվել

Հարձակվողը փորձել է վերցնել հեռախոսներն ու սարքավորումները, բայց չի կարողացել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Անհայտ անձը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հարձակվել է РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա, տուժել են հաղորդավար Ալեքսեյ Կորզինն ու օպերատորը:

«Սանտյագոյում հարձակվել են РЕН ТВ-ի նկարահանող խմբի վրա։ Հանցագործը շիշը կոտրել է հաղորդավար Ալեքսեյ Կորզինի գլխին և վնասել օպերատորի ձեռքը», – ասված է հեռուստաալիքի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Լրատվամիջոցը նշել է, որ հարձակվողը փորձել է վերցնել հեռախոսներն ու սարքավորումները, բայց չի կարողացել, քանի որ հակահարված է ստացել։

Պարագվայի նախագահի ինքնազգացողությունը վատացել է G20-ի գագաթնաժողովի ժամանակ

Leave a Comment