Գերմանացի հարձակվող Տիմո Վերները հեռանում է եվրոպական ֆուտբոլից։ 29-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգից» տեղափոխվել է MLS-ը ներկայացնող «Սան Խոսե Էրթքվեյքս»։ Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի կայքը։
Վերների պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Տիմոն, մկանային խնդիրների պատճառով, բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Նա խաղացել է Բունդեսլիգայի երեք խաղում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով դաշտում ընդամենը 13 րոպե։
Վերները «Լայպցիգի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ թիմի կազմում անցկացրած 216 խաղում խփած 113 գոլով։