«Ինտերը» կխաղա «Բուդյո-Գլիմտի» հետ, «Ռեալը» նորից կառճակատվի «Բենֆիկայի» հետ․ ՉԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։

Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ 8 զույգերը.

«Բորուսիա Դորտմունդ» — «Ատալանտա»
«Օլիմպիակոս» — «Բայեր Լևերկուզեն»
«Գալաթասարայ» — «Յուվենտուս»
«Բրյուգե» — «Ատլետիկո Մադրիդ»
«Մոնակո» — ՊՍԺ
«Քարաբաղ» — «Նյուքասլ»
«Բենֆիկա» — «Ռեալ» Մադրիդ
«Բուդյո-Գլիմտ» — «Ինտեր»

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 17-ին և 18-ին, պատասխան խաղերը՝ փետրվարի 24-ին և 25-ին։

Leave a Comment