Գարեգին Բ-ի եղբոր կալանքը երկու ամսով երկարաձգվել է – Armenia Today

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված, Armenia Today-ին տեղեկությունը հաստատել է Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը:

Նա մանրամասել է, որ Ներսիսյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է:

Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, ձերբակալել էին նոյեմբերի սկզբին՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։

Leave a Comment