ԱԲ-ը պետական ծառայությունների ավտոմատացման առանցքում․ քննարկվել է միասնական call center-ի նախագիծը


Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ։


 


Ընդգծել եմ, որ ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է՝ համակարգային մոտեցումների անցմամբ։


 


Կարևորել եմ ԱԲ-ի դերը ծառայությունների որակի բարձրացման, նոր աշխատատեղերի ստեղծման և տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդման գործում։


 


Առանձնահատուկ շեշտադրել եմ պետություն–մասնավոր հատված համագործակցության և տեղական լուծումների զարգացման կարևորությունը։


 


Քննարկել ենք շուկայի ուսումնասիրությունը, հնարավոր տեխնիկական լուծումները, ինչպես նաև տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերը։


 


Նախագիծը նախատեսում է միասնական հարթակ՝ չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի միջավայր և վարչական մոդուլ՝ հայերեն և անգլերեն։


 


Համակարգը միտված է քաղաքացիների արդյունավետ, ճշգրիտ և 24/7 սպասարկման ապահովմանը՝ ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան»,-նշել է նա։


 

Leave a Comment