Վարորդնե՛ր, զգոն եղեք․ մառախուղ և ձմեռային բարդ պայմաններ Հայաստանի ճանապարհներին

Հունվարի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։

Աշտարակի, Անիի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment