Կհաջողվի՞ արդյոք Թուրքիային համոզել Միացյալ Նահանգներին չհարվածել Իրանին ու միջնորդի դեր ստանձնել նրանց միջև գերլարված այս իրավիճակում․ մի բան, որը չհաջողվեց Պարսից ծոցի պետություններին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման ցանկություն է հայտնել ոչ միայն հունվարի 30-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ զրույցում, այլ նաև հունվարի 27-ին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկումներում։ Անկարան առաջարկել է կողմերի հանդիպում կազմակերպել, թեկուզև տեսակապի միջոցով։ Սակայն ադ առաջարկներին Թրամփի արձագանքը ամհայտ է։ Փոխարենը Անկարան կարծես գործնականում հարթակ է դառնում ԱՄՆ-ի ու Իրանի միջև։ Հունվարի 30-ին Ստամբուլում Իրանի արտգործնախար Աբբաս Արաղչիին է ընդունել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Մամուլի ասուլիսին կողմերի հիմնական ուղերձն […]