Բռնության հետքեր կան Արցախը լքած հայերի մարմիններին. նոր մանրամասներ՝ աղմկոտ արտաքսումից

Արցախից մեկ շաբաթ առաջ Հայաստան արտաքսված հայերից ոմանց՝ օկուպացված Արցախում խոշտանգել են, սոված պահել: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը անմիջապես 10 հայերի հարազատներից է տեղեկացել, որ գրեթե անճանաչելի են դարձել մեր հայրենակիցները, որոնք 2023-ի աշնանը՝ մեծ բռնագաղթի ժամանակ հրաժարվել էին լքել իրենց տները: «Հայլուրին» հայտնի է դարձել, որ արտաքսումից մեկ շաբաթ անց հոգեկան առողջության կենտրոնում են 2 քաղաքացի, մնացածին պարբերաբար բժիշկներ են այցելում:

 

Leave a Comment