GTB Steel գործարանում պայթուցիկներ հայտնաբերելուց հետո մանրակրկիտ ստուգում են ստացած երկաթի թափոնները․ ԶԼՄ

Արարատի մարզում հայտնի GTB Steel գործարանի հիմնադիրներն ու ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում են երկաթ ստանալիս զննել ոչ միայն բեռնատարը, այլ նաև բերված երկաթե ջարդոնը, քանի որ բազմիցս կասկածելի պայթուցիկներ են հայտնաբերել, հայտնել է Shamshyan.com-ը։

Ըստ կայքի՝ վերջին ամիսներին աշխատակիցների ուշադրության շնորհիվ է, որ արտակարգ դեպք տեղի չի ունեցել։ Որոշ բեռնատարների ջարդոնների մեջ աշխատակիցները հայտնաբերել են նռնակներ, հակատանկային արկեր, նշել է լրատվականը։

Կայքի տեղեկությամբ՝ եթե գործարանի աշխատակիցները առանց զննելու թափոնը լցնեն կրակի մեջ, ապա պայթյունը անխուսափելի կլինի։

Հայտնաբերվածի փաստով ոստիկանության Արարատի բաժնում կազմվում են համապատասխան փաստաթղթեր, որոնք փոխանցվում են Քննչական կոմիտե:

Անցած ամռանը Զոդի կամրջի հարևանությամբ գործող մետաղաձուլական գործարանի աշխատակիցները հակատանկային արկ էին հայտնաբերել։ Շնորհիվ դրա չեղարկվել էր հնարավոր պայթյունն ու դրա հետևանքը հարակից բնակավայրերի վրա։

 

Leave a Comment