ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին։ Սուրեն
Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած ՊՆ
նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էին ՀՀ Զինված ուժերում հոգեւոր
ծառայության, գնդերեցների գործունեություն։
Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ
պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ
եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել,
վիրավորվել, անհետ կորել…
Հետաքրքիր է՝ Պապիկյանն ինչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի
խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր
սրբություն…
Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու։