https://arm.sputniknews.ru/20260130/inchpes-en-hrdeh-marelu-erevanum-karucvvogh-erknaqererum-aram-ghazarjani-pataskhany-98253780.html
Ինչպե՞ս են հրդեհ մարելու Երևանում կառուցվող երկնաքերերում. Արամ Ղազարյանի պատասխանը
Ինչպե՞ս են հրդեհ մարելու Երևանում կառուցվող երկնաքերերում. Արամ Ղազարյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում տեխնիկական համալրման համար։ 30.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-30T15:39+0400
2026-01-30T15:39+0400
2026-01-30T15:39+0400
հայաստան
փրկարար
արամ ղազարյան
երկնաքեր
հրդեհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98236088_0:3:1501:847_1920x0_80_0_0_9c8e481de2aaf20d8776eea36182acc8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը չունի այնպիսի տեխնիկա, որը հնարավորություն կտա հրշեջներին հասնել, օրինակ, 30-40– հարկանի շենքի վերին հարկեր՝ մարդկանց տարհանելու համար։ Այսօր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը:Լրագրողներից մեկը նշեց, որ այսօր Երևանում կառուցվում են 30-հարկանի շենքեր, և հարցրեց` մեր երկիրը տեխնիկական հագեցվածություն ունի՞ այդպիսի բարձրության շենքերում հրդեհ մարելու, մարդկանց տարհանելու համար։Ղազարյանի խոսքով՝ պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրվանից իրեն ևս հետաքրքրել է այդ հարցը։ Պարզվել է՝ տեխնիկայի տեսանկյունից նման անհրաժեշտ հագեցվածություն դեռ չունենք, բայց նա կարծում է՝ եթե տեխնիկա չկա, չի նշանակում, թե փրկարարական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։«Հնարավորությունները միայն տեխնիկայով չեն, այսինքն՝ միայն այդ սանդուղքներով չէ, որ պետք է հնարավորություն լինի բարձրանալ ամենավերին հարկը։ Քննարկումների արդյունքում կարող են աշխատանքներն իրականացնել մեկ հարց ցածրից կամ մեկ հարկ բարձրից։ Այսինքն՝ եթե նման տեխնիկա չկա, չի նշանակում, թե հնարավոր չէ համապատասխան փրկարարական աշխատանքներ իրականացնել»,- նշեց ՆԳՆ նախարարի տեղակալը։Նրա խոսքով՝ այժմ քայլեր են ձեռնարկվում փրկարար ծառայության տեխնիկական համալրման համար։ Ղազարյանը հիշեցրեց, որ 2025 թվականին ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 18 հրշեջ մեքենա, նոր տեխնիկայի գնում նախատեսվում է նաև 2026-2027 թվականներին:Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հողամաս է հատկացրել «Yerevan Downtown» նոր թաղամասի կառուցման համար: Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել մինչև 70 հարկ բարձրությամբ երկնաքերեր։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98236088_48:0:1381:1000_1920x0_80_0_0_01bdf966d91df5d90a85182ba982fb4e.jpg.webp
հայաստան, փրկարար, արամ ղազարյան, երկնաքեր, հրդեհ
հայաստան, փրկարար, արամ ղազարյան, երկնաքեր, հրդեհ
Փրկարար ծառայության տնօրենի խոսքով՝ աշխատանքներ են իրականացվում տեխնիկական համալրման համար։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik․ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը չունի այնպիսի տեխնիկա, որը հնարավորություն կտա հրշեջներին հասնել, օրինակ, 30-40– հարկանի շենքի վերին հարկեր՝ մարդկանց տարհանելու համար։ Այսօր Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը:
Լրագրողներից մեկը նշեց, որ այսօր Երևանում կառուցվում են 30-հարկանի շենքեր, և հարցրեց` մեր երկիրը տեխնիկական հագեցվածություն ունի՞ այդպիսի բարձրության շենքերում հրդեհ մարելու, մարդկանց տարհանելու համար։
Ղազարյանի խոսքով՝ պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրվանից իրեն ևս հետաքրքրել է այդ հարցը։ Պարզվել է՝ տեխնիկայի տեսանկյունից նման անհրաժեշտ հագեցվածություն դեռ չունենք, բայց նա կարծում է՝ եթե տեխնիկա չկա, չի նշանակում, թե փրկարարական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։
«Հնարավորությունները միայն տեխնիկայով չեն, այսինքն՝ միայն այդ սանդուղքներով չէ, որ պետք է հնարավորություն լինի բարձրանալ ամենավերին հարկը։ Քննարկումների արդյունքում կարող են աշխատանքներն իրականացնել մեկ հարց ցածրից կամ մեկ հարկ բարձրից։ Այսինքն՝ եթե նման տեխնիկա չկա, չի նշանակում, թե հնարավոր չէ համապատասխան փրկարարական աշխատանքներ իրականացնել»,- նշեց ՆԳՆ նախարարի տեղակալը։
Նրա խոսքով՝ այժմ քայլեր են ձեռնարկվում փրկարար ծառայության տեխնիկական համալրման համար։ Ղազարյանը հիշեցրեց, որ 2025 թվականին ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 18 հրշեջ մեքենա, նոր տեխնիկայի գնում նախատեսվում է նաև 2026-2027 թվականներին:
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հողամաս է հատկացրել «Yerevan Downtown» նոր թաղամասի կառուցման համար: Նախագծի շրջանակում նախատեսվում է կառուցել մինչև 70 հարկ բարձրությամբ երկնաքերեր։