Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
«Քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմական լարվածությունը։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր խաղալ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում՝ լարվածությունը նվազեցնելու և խնդիրները լուծելու համար»,- հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Էրդողանը Փեզեշքիանին նաև տեղեկացրել է, որ այսօր նախատեսում է ընդունել այցով Անկարայում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին։