Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի «Բարսելոնայի» շարքերը։
Տտրանսֆերի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած շաբաթ, իսկ այժմ գործարքի կայացումը հաստատել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնան» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերի հետագա գնման հնարավորություն։
Խոստումնալից եգիպտացին նախնական փուլում փորձ կհավաքի և հանդես կգա երկրորդ թիմի կազմում (Barça Atlètic)։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կատալոնական ակումբը կկարողանա Աբդելքարիմի տրանսֆերը վերջնականապես գնել 3 միլիոնով, իսկ ևս 5 միլիոն եվրո «Ալ-Ահլին» կարող է ստանալ հավելավճարների տեսքով։