Ուշ քնելը և գիշերային կենսակերպը առաջացնում են սրտանոթային հիվանդություններ

Ուշ քնելը և գիշերային կենսակերպը առաջացնում են սրտանոթային հիվանդություններ

Ուշ քնելը և գիշերային կենսակերպը կարող են բարձրացնել սրտի հիվանդությունների առաջացման վտանգը։ CNN-ի հրապարակած նոր հետազոտության համաձայն՝ այն մարդիկ, ովքեր սովորաբար ակտիվ են ուշ ժամերին և քնում են գիշերվա շատ ուշ ժամերի, ավելի հաճախ են բախվում սրտանոթային խնդիրների։

Մասնագետների տվյալներով՝ այս խմբի մոտ տարածված են անառողջ սնվելու սովորությունները, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխելը և քնի անկանոն ռեժիմը, ինչը միասին բացասաբար է ազդում սրտի առողջության վրա։

Հետազոտությունը նշում է, որ խնդիրը ոչ միայն ուշ քնելն է, այլ այն կենսակերպը, որը սովորաբար ուղեկցում է դրան։ Գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս պահպանել կայուն քնի ռեժիմ, ավելի վաղ քնել, առողջ սնվել և ակտիվ շարժվել՝ սրտի հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment