Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ փակ կամ դժվարանցանելի են եղանակային պայմանների պատճառով

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Վարդենյանց լեռնանցքը կիսակցորդների համար դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք և Կարբի գյուղում մառախուղ է։ Շիրակի և Կոտայքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment