Հունվարի 29-ին Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով հարցազրույց, որին մասնակցել է 3 հավակնորդ։ Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքում որևէ հավակնորդ չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ։