Իրանն ունի բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու Միացյալ Նահանգների հետ և հրաժարվելու իր միջուկային մշակումներից, հայտարարել է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը։
«(ԱՄՆ զինվորականները – խմբ.) նրանց տալիս են բոլոր հնարավորությունները համաձայնության հասնելու համար։ Նրանք (Իրանը – խմբ.) չպետք է ձգտեն միջուկային կարողությունների», – ասել է Հեգսեթը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կաբինետի անդամների միջև հանդիպման ժամանակ։