30 Հունվարի 2026, 10:00
Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանն ընդգրկվել է դասական երաժշտության ոլորտում հեղինակավոր բրիտանական մրցանակի՝ «Royal Philharmonic Society Awards 2026»-ի «Դիրիժոր» անվանակարգի հավակնորդների շարքում։
Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մարտի 12-ին՝ Լոնդոնի «Queen Elizabeth Hall» համերգասրահում կայանալիք հանդիսավոր արարողության ընթացքում։
Հինդոյանը ծնվել է Վենեսուելայի Կարակաս քաղաքում, հայրը՝ հայտնի ջութակահար և Վենեսուելայի «Օրկեստրա Սիմֆոնիկայի» նախկին նախագահ Դոմինգո Գարսիան է, մայրը Վենեսուելայի օրենսդիր մարմնի իրավաբան Վիկի Հինդոյանը:
Դիրիժորն աշխատել է Բեռլինի «Deutsche Staatsoper» նվագախմբում, 2018-ին դարձել Մետրոպոլիտեն Օպերայի նվագախմբի ղեկավարը։ 2021 թվականի սեպտեմբերից նա զբաղեցնում է Լիվերպուլի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ 2025 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ մաեստրոն նաև կգլխավորի Լոս Անջելեսի օպերան՝ որպես երաժշտական ղեկավար։