Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ չի լինի ռազմական ուժ կիրառել Իրանի նկատմամբ։
Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահը հայտարարել է․
«Իմ նախագահության առաջին ժամկետի ընթացքում ես վերակառուցել եմ զինված ուժերը։ Եվ այժմ մեր ուժերի մի խումբ (ԱՄՆ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ) ուղևորվում է մի վայր, որը կոչվում է «Իրան»։ Եվ, հուսանք, մեզ հարկ չի լինի դրանք կիրառել»։