Կառավարությունը հերթական ընտանիքի բնակարանի խնդիրը լուծեց աղետի գոտում․ տրվել է մոտ 15 մլն դրամ՝ բնակարանի գնման փոխհատուցում։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Սանահին կայարան 12 շենքը, 4-րդ կարգի վթարային է դարձել և ապամոնտաժվելու է։ Շենքի բոլոր բնակիչները բնակարանի գնման փոխհատուցում են ստացել։
Աղբյուրի համաձայն՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս Սեյրան Հովհաննիսյանի ընտանիքին է հանձնել բնակարանի ձեռքբերման համար նախատեսված փոխհատուցման փաստաթղթերը։

