«300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ հիմնանորոգված դպրոց Արագածում

«300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում՝ հիմնանորոգված դպրոց Արագածում

Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոցը վերջերս է հիմնանորոգվել ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզպետի աշխատակազմից։ 

Կառավարությունն այս կրթօջախի արդիականացման համար հատկացրել է 200 մլն դրամ։

Շենքային պայմանների բարելավումից զատ, դպրոցում ներդրվել են նոր ենթակառուցվածքներ՝ բնագիտական առարկաների լաբորատորիաներ, որոնք այժմ ողջ ծավալով կիրառվում են՝ զարգացնելով աշակերտների գործնական հմտությունները։

Leave a Comment