Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի 2025/26թթ․ խաղարկության լիգայի փուլի վերջին տուրի հանդիպումից հետո։
Միլանի «Ինտերի» կազմում հայ կիսապաշտպանը վերադարձել էր «Սիգնալ Իդունա Պարկ»՝ մրցելու իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Խաղից հետո Մխիթարյանը, ով անցկացրել է ամբողջական հանդիպում, կիսվել է տպավորություններով․
«10 տարի անց… հատուկ երեկո»,- գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է «Ինտերի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։