Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին նողկալի պահվածքից հետո Արարատ Միրզոյանը մեկնել էր Բրյուսել, որտեղ ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ պատասխանել պատգամավորների հարցերին։
ԱԳՆ մամլո ծառայությունը քիչ առաջ այդ մասին հաղորրագրություն տարածեց, ներառյալ լուսանկարներ եւ 47 վայրկյանանոց ( ! ) տեսանյութ։
Այցելեցի նրանց կայք եւ յութուբյան ալիք՝ փնտրելու համար Միրզոյանի հետ եվրադեպուտատների հանդիպման ամբողջական տեսանյութը։
Սակայն ի զարմանս ինձ, որեւէ ( ! ) նյութ Միրզոյանի հետ հանդիպումից չգտա, թեպետ հանձնաժողովի կայքում առկա էր նրա հետ հանդիպման մասին ժամանակացույցը (տես՝ նկար 1) ։
Փոխարենը առկա էր, օրինակ, օր առաջ ԱՄՆ դեսպանի հետ նույն հանձնաժողովի հանդիպման մասին տեսագրությունը ( տես՝ նկար 2 )։
Ծանոթ լինելով եվրոպական այդ կառույցի աշխատանքներին՝ կասկած չունեմ, որ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ամբողջական նյութը չի հրապարակվել հենց հայկական կողմի խնդրանքով։
Կարող ենք միայն երեւակայել, թե ինչեր է թաքուն խոսել Արարատը Բրյուսելում, եթե նրա նույնիսկ բաց ելույթներն են խտացված զավեշտ։
Փաստորեն «ժողովրդավար» Հայաստանի ԱԳՆ-ն կրկին թաքցնում է իր խոսույթը սեփական ժողովրդից։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: