Վերջին օրերին Հայաստանի հանրային և մեդիա դաշտում ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ այսպես կոչված «Վարչաբենդ» նվագախմբի ստեղծումն ու դրա շրջանակում հունվարի 30-ին նախատեսված միջոցառումը։
Թեման լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում՝ առաջացնելով տարբեր, երբեմն էլ հակասական գնահատականներ։ Մի մասը նախաձեռնությունը դիտարկում է որպես հասարակության հետ անմիջական և ոչ պաշտոնական շփման հնարավորություն, մյուսներն այն համարում են անտեղի կամ անհամաչափ քայլ՝ հատկապես երկրի առջև կանգնած սոցիալական, քաղաքական և անվտանգային խնդիրների համատեքստում։
Armenia Today-ը հարցում է իրականացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանի նախաձեռնած «Վարչաբենդ» նվագախմբի միջոցառմանը և արդյոք պատրա՞ստ են մասնակցել ու նրա հետ պարել։
Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ չի պատրաստվում մասնակցել վարչապետի նախաձեռնած միջոցառմանը։
«Ավելի լավ է կախվեմ, քան գնամ նման հիմարությունների։ Ինչպես ասում են՝ քո իսկական գործով զբաղվիր, ոչ թե հիմարություններով»,- ասել է նրանցից մեկը։
Քաղաքացիներից ոմանք նշել են, որ պարզապես ժամանակ չունեն միջոցառմանը մասնակցելու համար։
«Ժամանակ չկա, թե չէ մեծ սիրով կգնայի»,- պատասխանել է մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։
