https://arm.sputniknews.ru/20260129/trampy-hajtararel-e-vor-ukrainaji-shurj-banakcutjunnerum-mets-arajyntac-ka-98236644.html
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեծ առաջընթաց կա
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և ուկրաինական մի շարք այլ քաղաքների։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T21:47+0400
2026-01-29T21:47+0400
2026-01-29T21:48+0400
ամն
դոնալդ թրամփ
ուկրաինա
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848677_0:160:3072:1888_1920x0_80_0_0_ce9bbe0acf85494f0644cfd6110fc815.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ԱՄՆ նախագահը նշել է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների։«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում՝այս արտակարգ ցրտերի պայմաններում, չհրետակոծել Կիևը և մյուս քաղաքները… Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ կրակոցները։ Եվ նա համաձայնել է անել դա։ Եվ պետք է ձեզ ասեմ՝ դա շատ հաճելի էր»,- ասել է Թրամփը։Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։ԵՄ առաջնորդներն ԱՄՆ–ին համոզում են, որ նա կրկին դառնա Կիևի գլխավոր հովանավորը. Նարիշկին
ամն
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848677_172:0:2901:2047_1920x0_80_0_0_a1e21bda05b4dbb3e2409cb6acb5772d.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր պուտին, ռուսաստան
ամն, դոնալդ թրամփ, ուկրաինա, վլադիմիր պուտին, ռուսաստան
ԱՄՆ առաջնորդը պնդում է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և ուկրաինական մի շարք այլ քաղաքների։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին և Ուկրաինային, մենք մեծ առաջընթաց ունենք»,-ասել է Թրամփն իր վարչակազմի նիստի ժամանակ։
ԱՄՆ նախագահը նշել է, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով հարվածներ չհասցնել Կիևին և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթվա ընթացքում՝այս արտակարգ ցրտերի պայմաններում, չհրետակոծել Կիևը և մյուս քաղաքները… Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ կրակոցները։ Եվ նա համաձայնել է անել դա։ Եվ պետք է ձեզ ասեմ՝ դա շատ հաճելի էր»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը նախատեսված է փետրվարի 1-ին Աբու Դաբիում։