https://arm.sputniknews.ru/20260129/vstah-enq-vor-ardarutjuny-petq-e-verakangnvi-miasnakan-aghvotq-saghmvosavanqum-98233838.html
Վստահ ենք, որ արդարությունը պետք է վերականգնվի. միասնական աղոթք Սաղմոսավանքում
Վստահ ենք, որ արդարությունը պետք է վերականգնվի. միասնական աղոթք Սաղմոսավանքում
Sputnik Արմենիա
Տեր Փառեն քահանան շեշտեց՝ իրենք աղոթում են իրենց տներից հեռու գտնվող բոլոր այն անձանց համար, որոնք իրենց մորը ջուր տալու կարիք ունեն։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T20:50+0400
2026-01-29T20:50+0400
2026-01-29T20:55+0400
հայաստան
սաղմոսավանք
միասնական աղոթք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98232864_0:141:1500:985_1920x0_80_0_0_6c4ff0a129a468984ce76221206dcfe3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ամենշաբաթյա միասնական աղոթքն այս անգամ Սաղմոսավանքում էր։ Արագածոտնի թեմի հոգևորականները հավատացյալների հետ աղոթեցին կալանավորված հոգևորականների և բոլոր ապօրինի ազատազրկվածների, գերեվարված հայորդիների համար։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ժամերգությանը մասնակցող հավատացյալների թիվն այնքան մեծ էր, որ անգամ դժվար էր դռնից ներս մտնել։ Հաջորդ միասնական աղոթքը կկայանա փետրվարի 5-ին՝ 19:00-ին, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում։Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո ամեն հինգշաբթի թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացնում եկեղեցիներից մեկում, աղոթում անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված հայորդիների և Հայոց եկեղեցու անսասանության համար:Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։
սաղմոսավանք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1d/98232864_0:0:1500:1125_1920x0_80_0_0_db4b6faecfc82d4cfe97c28c87766dcc.jpg.webp
հայաստան, սաղմոսավանք, միասնական աղոթք
հայաստան, սաղմոսավանք, միասնական աղոթք
Տեր Փառեն քահանան շեշտեց՝ իրենք աղոթում են իրենց տներից հեռու գտնվող բոլոր այն անձանց համար, որոնք իրենց մորը ջուր տալու կարիք ունեն։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Ամենշաբաթյա միասնական աղոթքն այս անգամ Սաղմոսավանքում էր։ Արագածոտնի թեմի հոգևորականները հավատացյալների հետ աղոթեցին կալանավորված հոգևորականների և բոլոր ապօրինի ազատազրկվածների, գերեվարված հայորդիների համար։
«Մենք աղոթք ենք բարձրացնում իրենց տնից, օջախներից հեռու գտնվող հոգևորականների, մեր զավակների և եղբայրների համար։ Աղոթք ենք բարձրացնում նաև նրանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու ու մորը ջուր տալու կարիք ունեն։ Վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի»,- միասնական աղոթքից հետո ասաց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։
Հաջորդ միասնական աղոթքը կկայանա փետրվարի 5-ին՝ 19:00-ին, Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանավորումից հետո ամեն հինգշաբթի թեմի հոգևորականները միասնական ժամերգություն են անցկացնում եկեղեցիներից մեկում, աղոթում անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ազատազրկված ու գերեվարված հայորդիների և Հայոց եկեղեցու անսասանության համար: