«Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել։
Վերջին տուրում Մբապեն երկու գոլ է խփել պորտուգալական «Բենֆիկային»։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն խփել է 13 գոլ։
Մբապեն առաջինն է, ում հաջողվեց Չեմպիոնների լիգայի խմբային կամ ընդհանուր փուլերում խփել 11 գոլից ավելի։ Մբապեն գերազանցել է «Ռեալի» նախկին խաղացող, 40-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») ռեկորդը՝ 11 գոլ 6 խաղում։ Մբապեն 7 խաղում է խփել 13 գոլ։