Ուկրաինայի հակամարտության կարգավորման մանրամասների մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները տարօրինակ զգացողություն են ստեղծում, կարծես դրանք անողը հաղթանակ է տարել և մարտի դաշտում, և դրանից դուրս:
Ինչպես հայյտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Թուրքական TGRT հեռուստաալիքին և Turkiye թերթին տված հարցազրույցում նախարարը հիշեցրել է Զելենսկու հայտարարությունները ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրի իբր լիարժեք պատրաստակամության, Ուկրաինայի՝ ոչ մի թիզ հող չզիջելու մտադրության և Զապորոժյեի ԱԷԿ-ը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու ցանկության մասին։
«Ես այնպիսի անսովոր զգացողություն ունեմ, որ հաղթողը ելույթ է ունենում, և ոչ միայն հաղթողը Դոնբասում, Նովոռոսիայում մարտի դաշտում, այլ ամբողջ Եվրոպայի հաղթողը Միացյալ Նահանգների հետ իր դիմակայության ընթացքում, որը սկսվեց նախագահ Դոնալդ Թրամփի օրոք՝ Եվրոպայի փորձերի պատճառով՝ ստիպելու ԱՄՆ նախագահին հետևել իր երդվյալ հակառակորդի՝ Ջո Բայդենի քաղաքականությանը»,-ասել է նախարարը՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները։