Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ճանապարհային դեպարտամենտ

Հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Արարատի, Աբովյանի, Վայքի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment