ՀՀ ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում և Նաիրիում՝ մառախուղ • Tribune.am

Հունվարի 29-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment