«Միակ տղամարդու», ուժեղ «վոյինի»
սինդրոմով տառապող Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ վախեցավ որոշ լրատվականների ներկայությունից։
Այս անգամ ևս, ինչպես նախորդ դեպքերում, Քոչարյանի ասուլիսին Civic.am-ին չհավատարմագրեցին։
Նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց, որ հրավիրել են իրենց ցանկալի լրատվամիջոցներին,
իսկ մենք հրավիրյալների ցանկում այս անգամ ևս չկանք։
Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ
ասուլիս տվեց իր ցանկալի լրագրողներին։ Ուշադրություն հրավիրենք հանգամանքին, որ
Civic.am-ի լրագրողները քաղաքական գործիչների հետ շփումներում երբևէ աչքի չեն ընկել
ոչ կոռեկտ լեքսիկոնով կամ պահվածքով։ Անգամ ամենասուր հարցերը տվել են հարգալից տոնով,
առանց անձնական վիրավորանքների և առանց բանավեճի մեջ մտնելու կամ քաղաքական ելույթներ
ունենալու։ Բայց անգամ այդ դեպքում Քոչարյանը վախեցել է մեզ հավատարմագրել իր ասուլիսին։
Վոյինը վոյին չէր, միակ տղամարդն
էլ՝ «տղամարդ»։
Վոլոդյա Հակոբյան