«Հայրենիք» կուսակցության Վաղարշապատի տարածքային կառույցի ղեկավար Արամ Քոչարյանի կալանքը դատարանը փոխեց կիրառելով տնային կալանք խափանման միջոց: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արամ Քոչարյանը ձերբակալվել է դեկտեմբերի 29-ի գիշերը, իսկ դեկտեմբերի 30-ին մեկ ամսով կալանավորվել։ Դրանից ժամեր անց էլ նույն գործի շրջանակում երկու ամսով կալանավորվել էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։
Արամ Քոչարյանը Վաղարշապատի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 2-րդ համարն էր։