Երևանում հրդեհ է բռնկվել անձեռոցիկների արտադրամասում․ տեղում 15 հաշվարկ է աշխատում

Բաժանորդագրվել

Հրդեհի բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Երևանում՝ Շերամի փողոցի 90/6 հասցեում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 14։15-ին։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհի բարդությունից ելնելով` տեղում հայտարարվել է «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 9 մարտական հաշվարկ։

ԶԼՄ–ների տեղեկություններով` հրդեհը բռնկվել է «Silk Soft» անձեռոցիկների արտադրամասում։

Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան, այժմ պարզվում է՝ ինչն է եղել պատճառը։

Leave a Comment