ԱՄԷ-ն խրախուսում է հակամարտությունները քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքերը, հայտարարել է ԱՄԷ նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը։
«Ես կցանկանայի վերահաստատել, որ ԱՄԷ-ն լիովին աջակցում է հակամարտությունների քաղաքական և դիվանագիտական լուծումների հասնելուն ուղղված ցանկացած ջանք, որը կնպաստի խաղաղության հաստատմանը», – ասել է նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։