
«Լիքը բաներ են ինձ վրա կախվել, որոնց հետ ես կապ չունեմ»,- ասուլիսի ժամանակ հայտարարել էՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ թվարկելով նման որոշ դեպքեր:
«Իմիջիայլոց, Ագարակի գործարանը մինչև իմ նախագահության ավարտը աշխատել է, սեփականատերերի փոփոխությունն արդեն ինձ հետ մի կապեք։ Քաջարանի գործարանը եղել է գերմանական ամենից լավ ընկերություններից մեկի սեփականությունը, հիմա ռուսական է»,- նշշել է երկրորդ նախագահը՝ հավելելով. «Գոնե իմ եղած մեղքերն իմ վրա բարդեք, ոչ թե ուրիշներինը»: