«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի փոխտնօրենի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել WhatsApp հավելվածում


Հասարակություն


«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Նորայր Սուքիասյանի անուն-ազգանունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ, որը որևէ առնչություն չունի վերջինիս հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Խնդրում ենք զեղծարարություններից խուսափելու նպատակով չպատասխանել որևէ հաղորդագրության»,- նշվում է զգուշացման մեջ։


Leave a Comment