Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում երթևեկության կարգավորմանն ուղղված ծրագրերին։
«Մի քանի հանգամանքի վրա կուզեի ուշադրություն սևեռել՝ մարդատար մեքենաների քանակը ՀՀ-ում և, մասնավորապես, Երևանում շատ մեծ տեմպերով ավելանում է, ամեն տարի մենք ունենում ենք նոր մարդատար մեքենաներ, որ դառնում են Երևանում երթևեկեության մաս»,- ասել է նա։
Ըստ քաղաքապետի՝ հարցը շարունակական լուծումների կարիք է ունենալու,։
«Առաջինը երթևեկության կառավարումն է արհեստական բանականությամբ կառավարվող խելացի լուսացույցերի ներդրմամբ, որ մեզնից կտանի մոտ 1.5 տարի։
Երկրորդը՝ 250 հատ 18 մետրանոց ավտոբուսների գնումն է, որ հանրային տրանսպորտի ոլորտում մեր վերջին կետն է, որն իրականացնելով նվազագույնը վերգետնյա տրանսպորտի կենտրոնում մեր ռազմավարությունը ամփոփվում է։
Երրորդը Աջափնյակի մետրոյի կառուցումն է, որ մոտ 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը, և դրանից բխող հետագա պոտենցիալ զարգացումները»,- ասել է նա։
