Կառավարության՝ հունվարի 29-ի նիստի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնցից 14-ը՝ չզեկուցվող, 3-ը՝ զեկուցվող։
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
Զեկուցվող հիմնական հարցերն են՝
- Աշխատանքային օրը տեղափոխելու մասին,
- Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին,
- Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնոլոգիաների ոլորտների զարգացման 2026-2030 թվականների գերակա ուղղությունները հաստատելու մասին։
Չզեկուցվող հարցերն են՝
- Գույք ամրացնելու մասին,
- Մարզիկներ Դանիել Մելիքի Աղբալյանին, Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանին, Վադիմ Արսենի Հարությունյանին և Վահան Վարդանի Բիչախչյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի շրջանակներում նախատեսված խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագրի (No. AA-012710)» ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- «Օդային փոխադրումներ իրականացնողների և օդանավ շահագործողների համար ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի և երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,
- Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «Էներգետիկա/ Ատոմային էներգետիկա» մասնագիտությամբ, բակալավրի կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Գևորգ Սուրենի Խաչատրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,
- Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,
- «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին։