Կոնդի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի համակարգողի պարտականություններից

Տեղեկացնում ենք, որ Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը՝ հովվական ծառայության ծանրաբեռնվածության պատճառով՝ իր դիմումի համաձայն, ս.թ. հունվարի 19-ից ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից: Այդ մասին հայտնում է «Qahana.am» կայքում։

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագիր հանձնեց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանին, որում մասնավորապես ասվում է.

«Սույն շնորհակալագրով բերում ենք մեր օրհնությունը և գնահատանքը Արարատյան Հայրապետական թեմի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ ՏԵՐ ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՄԱԼՅԱՆԻՆ՝ որպես Հայ Եկեղեցու Արարատյան թեմի անդաստանում իր առաքելությունն իրականացնող հավատարիմ և նվիրյալ հոգևորականի»։

Leave a Comment